Աշխատաթերթիկ

Ինքնուրույն ընթերցանություն

Posted in Մայրենի | Leave a comment

Ավարտական միջոցառում

news_408Հունիսի 14-ը 4-րդ դասարանցիների համար այն կարևոր օրն էր, երբ նրանք պետք է ազդարարեին, որ մուտք են գործում իրենց կյանքի մի նոր փուլ՝ դառնալով միջին դպրոցի սան:
Հրաժեշտի միջոցառմանը բավական շատ հիշողություններ ու պատմություններ ունեին ներկայացնելու. չէ՞ որ իրենք միասին հետաքրքիր պահերով լի 3 տարիներ էին անցկացրել, բազմաթիվ դժվարություններ էին հաղթահարել ու նաև մեծ հաջողությունների էին հասել: Աչքի էին ընկել նրանով, որ դրսևորել էին իրենց որպես համախմբված, կազմակերպված, բանիմաց դասարան, ուր յուրաքանչյուր ոք պատրաստ է օգնել և աջակցել իրար: Ավարտական միջոցառման ընթացքում վերհիշեցին և վերապրեցին այն հրաշալի պահերը, որոնք ունեցել են իրենց դպրոցական առօրյայում: Թերթեցին կրտսեր դպրոցում անցկացրած իրենց հիշողությունները: Մի բան հստակ էր և՛ իրենց, և՛ ներկաների համար. սիրով ու ջերմությամբ հիշելու են տարրական դպրոցում անցկացրած բոլոր ուրախ պահերը:

Posted in 2015 - 2016 ուստարի | Leave a comment

2015 – 2016 ուստարին մեկ ֆիլմում

Ուրախ, ջերմ, հետաքրքիր, ուսանելի, դժվարություններով և հաջողություններով լի տարի:

Posted in 2015 - 2016 ուստարի | Leave a comment

Խմբային աշխատանք

Ուսումնական գործընթացի անբաժանելի մասն են կազմում խմբային աշխատանքները: Խմբային աշխատանքն ավելի արդյունավետ է դարձնում ուսուցման գործընթացը՝ նպաստելով սովորողների համագործակցային և հաղորդակցական կարողությունների զարգացմանը:

Posted in 2015 - 2016 ուստարի | Leave a comment

Համագործակցային դաս

FotorCreated (1) Միջին դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչները՝ ընկեր Լուսինեն և ընկեր Նարինեն, 4-րդ դասարանցիների հետ անցկացրին հետաքրքիր և ուսանելի երկու դասաժամ: Նպատակը մաթեմատիկական գիտելիքների համակարգումը և ամրապնդումն էր: Նախապես ընտրվել էին այն թեմաները, որոնք պետք է լրացնեին թեմայի շրջանակում չորրորդցիների ունեցած մաթեմատիկական գիտելիքները և հմտությունները: Երկու դասաժամերն էլ անցան անկաշկանդ և աշխույժ մթնոլորտում, գոհ էին թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները:

Posted in 2015 - 2016 ուստարի | Leave a comment

Աշակերտական վիկտորինա

4-րդ դասարանցիների համար ամեն նոր օրն ավելին սովորելու, կարևորն ու հետաքրքիրը բացահայտելու, ուսանելու գործընթաց է։ Ահա նրանցից երեքը՝ Անժելան, Լիլին և Անուշիկը, նախաձեռնեցին և կազմակերպեցին «Գիտելիքների քարանձավ» վիկտորինան՝ ընկերներին առաջադրելով հարցեր 4-րդ դասարանում դասավանդվող բոլոր առարկաներից:
Վիկտորինան սկսելուց առաջ նախ ընկերներին բաժանեցին երկու խմբի, ներկայացրին վիկտորինայի կանոնները և ընթացքը: Դասընկերները մեծ ոգևորությամբ էին մասնակցում վիկտորինային՝ փորձելով համագործակցել միմյանց հետ և պահպանել կանոնները:
Ավարտին առավելագույն միավորներ հավաքած թիմին շնորհեցին պատվոգիր, իսկ քիչ միավորներ հավաքած թիմին՝ հավաստագիր:

Posted in 2015 - 2016 ուստարի | Leave a comment

ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ

Այսօր տօն է սուրբ ծնընդեան, աւետիս.
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս:

Այսօր արեւն արդարութեան, աւետիս.
Երեւցաւ ՝’ի մէջ մարդկան, աւետիս:

Այսօր սուրբ կոյսն անապական, աւետիս.
Ծնաւ եբեր զանմահ արքայն, աւետիս:

Continue reading

Posted in Մայրենի | Leave a comment

Բանաստեղծություններ Նոր տարվա և Ամանորվա մասին

ՁՅՈՒՆԸ
Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…
Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն, այնքա՜ն քնքշորեն մաղում
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…
Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևի,
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:
Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա՛, պիտի հառաչի՛,
Պիտի որոտա՛ խուլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…

Continue reading

Posted in Ուսումնական նյութեր | Leave a comment

«Շնորհակալության» միջազգային օր

Շնորհակալ լինելու մասին չի կարելի մոռանալ տարվա և ոչ մի օր, իսկ «Շնորհակալության» միջազգային օրը պարզապես հիշեցնում է այդ մասին: Ուրախ և անկեղծորեն ասված այս բառը փոքրիկ արևի պես ջերմացնում է մարդկանց հոգին:
Եվ հենց «Շնորհակալության» միջազգային օրվա կապակցությամբ էլ 4-րդ դասարանի աշակերտներն իրենց ծնողների օգնությամբ քաղցրահամ անակնկալ էին պատրաստել Դիլիջանի կենտրոնական դպրոցի անվտանգության աշխատակիցների համար:

Posted in 2015 - 2016 ուստարի | Leave a comment

Հե՜յ, ջան ղափամա….

4-րդ դասարանի աշակերտները «Աշուն» նախագծային – թեմատիկ աշխատանքը ամփոփեցին շատ համեղ մի ուտեստի՝ ղափամայի պատրաստմամբ և հյուրասիրությամբ:
Աշակերտները բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուր խումբ անցավ գործի: Բացի հիմնական բաղադրամասերից՝ իրենց պատրաստած ղափամային ավելացրեցին նաև իրենց անսահման ուրախությունն ու հրճվանքը, մանավանդ որ այդ ղափամայով հյուրասիրելու էին իրենց շատ սիրելի Արուսյակ տատիկին:
Երբ արդեն պատրաստ էր ղափաման, սեղան պատրաստեցին, և ղափաման կտրելու գործը վստահեցին  սիրելի Արուսյակ տատիկին: Դե՛, Արուսյակ տատիկի՝ն էլ  այդ ամենը համեմեց դդմահանելուկներով, երգ ու պարով:

https://www.youtube.com/embed/kGeoDr7DCdI?rel=0“>

Posted in 2015 - 2016 ուստարի | Leave a comment