Զույգերով աշխատանք

Դասերի ընթացքում աշակերտները հաճախ են աշխատում զույգերով, միասին  ստուգում են առաջադրանքները, վերլուծում դրանք, և իրենք են ուղղում  իրենց սխալները: Զույգերով աշխատելու ընթացքում աշակերտները սովորում են ինքնուրույն հարցեր տալ միմյանց և պատասխանել այդ հարցերին:   Ուսուցման ընթացքում, երբ սովորողները աշխատում են զույգերով, զարգանում է երեխաների ուշադրությունը, անհամարձակ սովորողները լինում են ակտիվ դերում, որովհետև ընկերոջ հետ աշխատելիս սովորողն իրեն ազատ է զգում, առանց կաշկանդվելու արտահայտում են իրենց մտքերն ու կարծիքները: Իսկ առաջադրանքների ստուգման, դրանց վերլուծության ընթացքում լսում են միմյանց կարծիքները և նույն հարցի վերաբերյալ տալիս տարբեր մեկնաբանություններ: Արդյունքում դասապրոցեսը դառնում է ավելի հետաքրքիր և ուսանելի՝ մեծապես նպաստելով երեխաների համագործակցային և հաղորդակցական կարողությունների զարգացմանը:

https://www.youtube.com/embed/jhoIvJI9Bh0“>

This entry was posted in Մայրենի. Bookmark the permalink.

Leave a comment